azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հայտնում է «Սոլկոսերիլ» դեղի տարբեր սերիաների հետկանչի մասին․ 6 տնտեսավարողի տրվել է հետկանչի կարգադրագիր

 

ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կողմից կարգադրագիր է տրվել «Սոլկոսերիլ» դեղի որոշ սերիաների հետկանչի մասին՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ 2020 թ․  նոյեմբերի 6-ի թիվ 0405191020 փորձագիտական եզրակացությունը։ Համաձայն դրա՝ ՊԱԳ համապատասխանության դիտարկման ժամանակ հայտնաբերվել են ՊԱԳ պահանջների խախտումներ, բացակայել են ներարկման համար նախատեսված լուծույթների ստերիլության երաշխիքները հետեւյալ դեղերի դեպքում՝

Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2018 թ․ հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ ԱԱՏՄ կանոնադրության 19-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջները, ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կողմից տրվել են կարգադրագրեր՝

  1. Դեղը ներմուծող «ԱՐՏԵՄԻԴ» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Արմեն Գևորգյանի, 3-օրյա

ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ապահովելով «Սոլկոսերիլ արյունատրամալուծիչ հորթի արյունից սպիտակուցազերծ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 42,5մգ/մլ; (5) ամպուլներ 5մլ»,

  1. Դեղը ներմուծող «ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ» Հ/Ձ ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Արմեն Դավթյանիի, 3-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ապահովելով «Սոլկոսերիլ արյունատրամալուծիչ հորթի արյունից սպիտակուցազերծ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 42,5մգ/մլ; (5) ամպուլներ 5մլ»,
  1. Դեղը ներմուծող «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Ասատուր Ասատրյանի, 3-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ապահովելով «Սոլկոսերիլ արյունատրամալուծիչ հորթի արյունից սպիտակուցազերծ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 42,5մգ/մլ; (5) ամպուլներ 5մլ»՝
  1. Դեղը ներմուծող «ԷՍԿՈՒԼԱՊ» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Գագիկ Գրիգորյանի, 3-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ապահովելով «Սոլկոսերիլ արյունատրամալուծիչ հորթի արյունից սպիտակուցազերծ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 42,5մգ/մլ; (5) ամպուլներ 5մլ»՝
  1. Դեղը ներմուծող «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Արտաշես Գրիգորյանի, 3-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ապահովելով «Սոլկոսերիլ արյունատրամալուծիչ հորթի արյունից սպիտակուցազերծ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 42,5մգ/մլ; (25/5×5/) ամպուլներ 2մլ»՝
  1. Նախորդիվ ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կողմից տրվել էր կարգադրագիր դեղը ներմուծող «Ալֆա-ֆարմ իմպորտ» ՓԲԸ-ին՝ ի դեմս տնօրենի, 3-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ապահովելով ՀՀ-ում հետևյալ դեղերի շրջանառության դադարեցումը և հետկանչը՝

— «Սոլկոսերիլ արյունատրամալուծիչ հորթի արյունից սպիտակուցազերծ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 42,5մգ/մլ; (25/5×5/) ամպուլներ 2մլ․, սերիա՝ 111178, պիտ․ ժամկետ՝ 30․04․2022թ.,

«Սոլկոսերիլ արյունատրամալուծիչ հորթի արյունից սպիտակուցազերծ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 42,5մգ/մլ; (5) ամպուլներ 5մլ»՝

Բոլոր դեպքերում հետկանչի ավարտից հետո դեղի ոչնչացումն իրականացնել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածով և ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 1-ի «Դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը սահմանելու մասին»N 05-Ն հրամանով սահմանված կարգով։ Իրականացված միջոցառումների մասին 3 օրը մեկ անգամ ներկայացնել հաշվետվություն Տեսչական մարմին ՝ ՀՀ ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129 և info@hlib.am հասցեներով:



Վերադառնալ