azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետների դիտարկման տիրույթում եղել են նաեւ Գեղարքունիքի մարզպետարանն ու Գավառի դատարանը

Կոտայքի մարզի մանկապարտեզներն ու դպրոցները COVID-անվտանգության կանոններն ընդհանուր առմամբ պահպանում են առանց թերացումների. սա են փաստում ԱԱՏՄ ստուգայցերը։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետների դիտարկման տիրույթում եղել են նաեւ Գեղարքունիքի մարզպետարանն ու Գավառի դատարանը։ Արձանագրվել են որոշ թերություններ. մարզպետարանում, մասնավորապես, ջերմաչափումը երկուսի փոխարեն օրական մեկ անգամ է իրականացվել:

Ստուգայցեր են ընթացել նաև միջքաղաքային ու ներքաղաքային տրանսպորտում, մանրամեծածախ առևտրի կետերում: Հանձնարարական է տրվել առաջնորդվել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված նորմերով:

ԱԱՏՄ աշխատակիցները ստուգայցին զուգահեռ շարունակել են իրազեկման միջոցառումները, ինչպես նաև իրազեկման թերթիկներ են փակցրել հաստատություններում և ուղևորատար տրանսպորտում:

 



Վերադառնալ