
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը և Մանթաշով գործարարների միության տնօրեն Նարինե Պարսամյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում ստորագրել են հուշագիր՝ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒ» ամենամյա մրցանակաբաշխության անցկացման մասին։ Յուրաքանչյուր տարի «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒ» մրցանակաբաշխության արդյունքում հավակնորդներից կընտրվի «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒ»-ն և կկազմվի 10 լավագույն գործատուների վարկանիշային աղյուսակ։
Մանրամասն ➜
Այսօր կայացել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեվերջյան գլխավոր համաժողովը՝ տեսակապի միջոցով։ Հիշեցնենք, որ այս տարի Դաշինքի նախագահող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանի։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել, որ անցնող տարվա ընթացքում, չնայած համավարակի հարուցած դժվարություններին, որպես նախագահող կողմ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը փորձել է առավել սերտ շփում ապահովել Դաշինքի անդամ պետությունների միջև, հնարավորինս լուծել ծագած խնդիրները՝ դրանք չթողնելով հաջորդ տարի նախագահությունը ստանձնող կողմին. «Թե որքանո՞վ է դա հաջողվել, գնահատականը կտան Դաշինքի մեր գործընկերները»։ Հ. Ավագյանը շնորհակալություն է հայտնել Դաշինքի, ինչպես նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության գործընկերներին՝ արդյունավետ [...]
Մանրամասն ➜
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդ շաբաթվա (13-18 դեկտեմբեր) ընթացքում իրականացրել են ընդհանուր 1146 ստուգայցեր։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․ Երևանի տարածքային կենտրոն՝ 794 ստուգայց, 9 խախտում, 6 արձանագրություն, 9 նախազգուշացում, 6 տուգանք, Հարավային տարածքային կենտրոն՝ 135 ստուգայց, 1 խախտում, 1 տուգանք, Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 43 ստուգաց, 1 նախազգուշացում, 1 ՎԻՎ արձանագրություն, Արևմտյան տարածքային կենտրոն՝ 90 ստուգայց, 6 ՎԻՎ արձանագրություն, 1 նախազգուշացում, 12 տուգանք, Արևելյան տարածքային կենտրոն՝ 84 ստուգայց, 2 նախազգուշացում, 9 ՎԻՎ արձանագրություն, 6 խախտում, 5 տուգանք։
Մանրամասն ➜