Աշխատանքի միջազգային օրվան ընդառաջ, շարունակվում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնած սեմինարների շարքը։ Աշխատանքային իրավունքի բնագավառի իրազեկման հերթական սեմինարն անցկացրել են Տեսչական մարմնի Երևան քաղաքի և Արևելյան տարածքային կենտրոնների մասնագետները՝ Երևան և Չարենցավան քաղաքներում։ Աշխատողների իրազեկվածության բարձրացմանը միտված այսօրվա սեմինարներին մասնակցել են տարբեր կազմակերպությունների 100-ից ավելի աշխատողներ։ ԱԱՏՄ մասնագետները ներկայացրել են Տեսչական մարմնին օրենքով վերապահված լիազորությունները, աշխատանքային իրավունքի բնագավառի իրավական ակտերը, ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված դրույթները. պատասխանել են ներկաների հարցերին։
Մանրամասն ➜Աշխատանքի միջազգային օրվան՝ մայիսի 1-ին ընդառաջ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը աշխատանքային իրավունքի բնագավառի իրազեկման սեմինարների շարք է նախաձեռնել՝ աշխատողների իրազեկվածության բարձրացման նպատակով։ Միջոցառումը մեկնարկել է Տեսչական մարմնի Արևմտյան և Արևելյան տարածքային կենտրոններից, մասնավորապես, Արտաշատ և Աբովյան քաղաքներից։ Շուրջ 120 փոքր, միջին և խոշոր կազմակերպություննների 200-ից ավելի աշխատողներ այսօր մասնակցել են սեմինարին։ Մասնագետները ներկայացրել են Տեսչական մարմնի գործառույթները, օրենքով վերապահված լիազորությունները, աշխատանքային իրավունքի բնագավառի իրավական ակտերը, ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված դրույթները։ Տեղի է ունեցել հարց ու պատասխան, քննարկում։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը մասնակցել է «Կրծքով կերակրումը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում» թեմայով աշխատանքային քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպել է «Կետ 33» հասարակական կազմակերպությունը՝ «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի շրջանակում։ Քննարկվել են առկա խնդիրները, ներկայացվել են դիտարկումներ և առաջարկություններ։ Բարեփոխումներին ուղղված աշխատանքները շարունակական դարձնելու վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
Մանրամասն ➜