ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականին հարուցվել է 2066 վարչական վարույթ, որից 485-ը դիմումի հիման վրա, 1581-ը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ։
2022 թվականին հարուցված վարչական վարույթների թիվը 2021 թվականի համեմատությամբ աճել է 41,3%, իսկ 2020 թվականի համեմատությամբ՝ 126,8%։
Վարչական վարույթներն՝ ըստ ոլորտների.
Դեղերի շրջանառության վերահսկողություն՝ 255
Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն՝ 225
Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն՝ 341
Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն՝ 1245:
Արձանագրված խախտումները վերացնելու համար տնտեսավարողներին տրվել է 421 առաջադրանք տալու վերաբերյալ կարգադրագիր։
Վարչական վարույթների արդյունքում տնտեսավարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ որպես պատասխանատվության միջոցներ կիրառվել են նախազգուշացումներ և տուգանքներ, ընդունվել է 888 որոշում տույժ նշանակելու մասին։
Ընդհանուր առմամբ սահմանվել է 155,930,328 դրամի տուգանք։