azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Կանխարգելիչ և իրազեկման միջոցառումները շարունակվում են

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է կանխարգելիչ իրազեկման սեմինարները՝ վերահսկողության ոլորտում գտնվող տնտեսավարողների համար։

Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներն այս անգամ սեմինար-իրազեկում են անցկացրել Արմավիրի մարզի բժշկական կազմակերպությունների ավելի քան 4 տասնյակ ներկայացուցիչների համար։

Ներկայացվել են Դեղերի շրջանառության, Բժշկական օգնության և սպասարկման և Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտները կարգավորող՝ գործող և նոր ընդունված իրավական ակտերը։

Միջոցառմանը մասնակցել են մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը։

Սեմինարի ընթացքում Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։



Վերադառնալ