ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թվականին իրականացրել է 1014 թեմատիկ ստուգում, որից 354 վերստուգում։ Ավարտվել է 899 ստուգում, որից 309 վերստուգում։
Ստուգումների արդյունքում՝
2022 թվականին իրականացվելիք ստուգումների ծրագրով նախատեսված 647 թեմատիկ ստուգումից հրապարակվել է 624 հանձնարարագիր, ինչպես նաև 10՝ նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված պահանջների պահպանման ապահովման նպատակով։