Հիմք ընդունելով 2023 թվականի հունվարի 30-ին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված 27.01.2023թ-ի թիվ 01/279-23 գրությանը կից փորձաքննության եզրակացությունը, ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի թիվ 164-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը, 5-րդ կետի 2-րդ ենթակետը և «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարողի կողմից դեղի հետկանչի կարգադրագիր է տրվել «Թեոֆարմա Իմպորտ», «Ֆարմպրոեկտ», «Ֆարմատեք», «Ալֆա-Ֆարմ Իմպորտ», «Ռիխտեր-Լամբրոն, «Լևոն և Լամարա», «Տոնուս-Լես» և «Վագա-Ֆարմ» ՍՊ ընկերություններին։ Համաձայն վերոնշյալ եզրակացության՝ ՀՀ-ում գրանցված «Դիպրոսպան բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), բետամեթազոն (բետամեթազոնի նատրիումական ֆոսֆատ) դեղակախույթ ներարկման 5մգ/մլ+2մգ/մլ; (5) ամպուլներ 1մլ Բելգիա [...]
Մանրամասն ➜«Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում՝ Մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով աշխատաժողով է կայացել՝ պետական կառույցների և հասարակական սեկտորի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աշխատաժողովը կազմակերպվել է Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում գործող տասնյակից ավելի կազմակերպությունների կողմից, որոնք միավորված են ԵՄ-ի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն Հայաստանում քաղհասարակության միջոցով» նախաձեռնության շրջանակներում երեք կոնսորցիումներում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը, ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Զարուհի Բաթոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ [...]
Մանրամասն ➜Հունվարի 30-ին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ կայացել է տեսչական մարմնի կառավարման խորհրդի 2023 թվականի անդրանիկ նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝ 1․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի տարեկան հաշվետվության նախագծի քննարկում և հավանության արժանացում. 2․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2022 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների հաշվետվությունների ներկայացում և քննարկում. 3․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի 2-րդ 3-րդ և 4-րդ եռամսյակների գործունեության կատարողականների գնահատման քննարկում և հաստատում. 4․ Այլ հարցերի քննարկում: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը կառավարման խորհրդին ներկայացրեց անցած տարվա ընթացքում [...]
Մանրամասն ➜