azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրազեկում՝ շինարարական հրապարակում

30.09.2026

2026 թվականի սեպտեմբերի 28-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները շրջայց-իրազեկում են իրականացրել Արտաշատ քաղաքում գործող «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ում։ Շրջայցի ընթացքում աշխատողներին ներկայացվել են շինարարական հրապարակում անվտանգ աշխատանքի կազմակերպմանն ու աշխատողների առողջության և անվտանգության պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները՝ անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների կիրառումը, առաջին օգնության հասանելիությունը, ինչպես նաև անհրաժեշտ սանիտարահիգիենիկ և սանիտարակենցաղային պայմանների ապահովումը։ Իրազեկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև շինարարական աշխատանքների ընթացքում հնարավոր ռիսկերի կանխարգելմանն ու անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովմանը, իսկ աշխատողների բարձրացրած հարցերը քննարկվել են տեղում։

Մանրամասն ➜


Իրազեկման աշխատանքներ Երևանի շինարարական հրապարակներում

30.09.2026

  Սեպտեմբերի 25-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները շրջայց-իրազեկման աշխատանքներ են իրականացրել «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊ ընկերության կողմից «ԼԱՄԲԱԴԱ» կամրջի հիմնանորոգման, «ԱՎԱՆ ՊՐՈՋԵՔԹ» և «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությունների կողմից բազմաբնակարան շենքերի կառուցման շինարարական հրապարակներում։ Շրջայցերի ընթացքում ներկայացվել են շինարարական հրապարակներում աշխատանքի անվտանգ կազմակերպմանն ու աշխատողների առողջության և անվտանգության պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները, ինչպես նաև անվտանգ աշխատանքային պայմանների ապահովմանն առնչվող պահանջները։ Մասնագետները պատասխանել են տնտեսավարողների և աշխատողների հարցերին՝ ներկայացնելով աշխատանքի անվտանգության ոլորտում օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Նմանատիպ շրջայց-իրազեկման աշխատանքները շարունակական են և [...]

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ Տեսչական մարմնում

25.09.2026

2026 թվականի սեպտեմբերի 24-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության աշխատակիցներն անցկացրել են իրազեկման սեմինար՝ վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտներին ներկայացվող սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտի օրենսդրության պահանջների վերաբերյալ։ Սեմինարի ընթացքում ներկայացվել են ոլորտը կարգավորող հիմնական նորմատիվ իրավական պահանջները, մասնավորապես՝ Առողջապահության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի N 804 հրամանով հաստատված «Գեղեցկության սրահներին ներկայացվող N 2-III-2.2.3 սանիտարական կանոնները», Առողջապահության նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի N 139-Ն հրամանով հաստատված «Բժշկական արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը։ Մասնակիցներին [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ