azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Շրջայց-իրազեկում՝ «ՄԵՏԱԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում

2026 թվականի հոկտեմբերի 6-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները շրջայց-իրազեկում են իրականացրել Երևանում գործող «ՄԵՏԱԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում։

Շրջայցի ընթացքում ներկայացվել են մետաղական խողովակների արտադրամասում անվտանգ աշխատանքի կազմակերպման, աշխատողների առողջության և անվտանգության պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները, այդ թվում՝ անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների կիրառումը, կամրջակային կռունկների անվտանգ շահագործումը, առաջին օգնության հասանելիությունը, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և սանիտարակենցաղային պայմանների ապահովումը։

Քննարկվել են նաև արտադրական ռիսկերի կանխարգելման և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման հարցերը։ Աշխատողների բարձրացրած հարցերը քննարկվել են տեղում։



Վերադառնալ