
Սեպտեմբերի 30-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը և աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը իրազեկման սեմինար են անցկացրել Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողների և դասախոսական կազմի համար։ Արա Մկրտչյանը ներկայացրել է Տեսչական մարմնի գործառույթներն ու լիազորությունները՝ կարևորելով երիտասարդների շրջանում աշխատանքային իրավունքների և պարտականությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնության նշանակությունը, ինչպես նաև ներկայացրել է մինչև 18 տարեկան անձանց աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները՝ հաշվի առնելով նրանց՝ ապագայում թե՛ աշխատող, թե՛ գործատու դառնալու հանգամանքը։ Ալվարդ Արշակյանը ներկայացրել է ուսումնառության ընթացքում ուսանողների աշխատանքների (պրակտիկայի) կազմակերպման և իրականացման առանձնահատկությունները։ Սեմինարն [...]
Մանրամասն ➜
2026 թվականի սեպտեմբերի 29-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և աշխատողների առողջության պահպանման ու անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները շրջայց-իրազեկում են իրականացրել Երևանում գործող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ում։ Շրջայցի ընթացքում աշխատողներին ներկայացվել են շինարարական հրապարակում անվտանգ աշխատանքի կազմակերպմանն ու աշխատողների առողջության և անվտանգության պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները, այդ թվում՝ անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների կիրառումը, ամբարձիչ կռունկների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը, առաջին օգնության հասանելիությունը, ինչպես նաև անհրաժեշտ սանիտարահիգիենիկ և սանիտարակենցաղային պայմանների ապահովումը։ Իրազեկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև շինարարական աշխատանքների ընթացքում հնարավոր ռիսկերի կանխարգելմանն ու անվտանգ աշխատանքային միջավայրի [...]
Մանրամասն ➜
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ գործընկերներ, 2026 թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը 14։30-ին հրավիրում ենք մասնակցելու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի մամուլի ասուլիսին։ Թեմա՝ Աշխատանքային անվտանգության և խմելու ջրի որակի վերահսկողություն։ Մամուլի ասուլիսը տեղի կունենա Տեսչական մարմնի վարչական շենքում․ հասցեն՝ Շենգավիթ, Արարատյան 26։ Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը ասուլիսին՝ ուղարկելով մասնակցի տվյալները (լրատվամիջոց, լրագրողի անուն, ազգանուն, հեռախոսահամար) press@hlib.am էլ․ հասցեին կամ զանգահարել 010650553 հեռախոսահամարին:
Մանրամասն ➜