
Հոկտեմբերի 7-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը և աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը իրազեկման սեմինար են անցկացրել Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանողների և դասախոսական կազմի համար։
Սեմինարի ընթացքում ներկայացվել են Տեսչական մարմնի լիազորություններն ու գործառույթները, երիտասարդների աշխատանքային իրավունքներն ու պարտականությունները, մինչև 18 տարեկան անձանց աշխատանքի ներգրավման առանձնահատկությունները և օրենսդրությամբ սահմանված պահանջները, ինչպես նաև ուսանողների ուսումնառության ընթացքում իրականացվող պրակտիկայի կազմակերպման և անցկացման առանձնահատկությունները։
Հանդիպումն ուղեկցվել է ակտիվ քննարկմամբ և հարցուպատասխանով։






