azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Շարունակվում են իրազեկման աշխատանքները՝ Երևանի շինարարական հրապարակներում

2026 թվականի հոկտեմբերի 9-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի մասնագետները հերթական շրջայց-իրազեկման աշխատանքներն են իրականացրել «Սահակյանշին» ՓԲԸ-ի և «Դ և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից Երևանում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական հրապարակներում։

Շրջայց-իրազեկման ընթացքում ուսումնասիրվել են շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատողների աշխատանքային պայմանները։

Անդրադարձ է կատարվել աշխատողների՝ անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցներով ապահովվածությանը, անվտանգության պահանջների պահպանմանը, առաջին օգնության միջոցների առկայությանը և սանիտարակենցաղային պայմաններին։

Իրազեկման ընթացքում մասնագետները պատասխանել են աշխատողների և տնտեսավարողների հարցերին՝ ներկայացնելով աշխատանքի անվտանգության ոլորտում օրենսդրական պահանջները՝ որպես աշխատողների առողջության պահպանմանն ու անվտանգության ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառում։



Վերադառնալ