ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՄԱՈՒՆԹ» ՍՊ ընկերությանը 26.07.2023թ.-ին տրվել է Կարգադրագիր՝ «Դակարբազին Մեդակ դակարբազին (դակարբազին ցիտրատ) դեղափոշի ներարկման կամ կաթիլաներարկման լուծույթի 200 մգ; (10) ապակե սրվակ Գերմանիա Մեդակ ԳմբՀ, Տեատերշտրասե 6, 22880 Վեդել-երկրորդային փաթեթավորող, որակի և բաց թողնման հսկող, Օնկոտեկ Ֆարմա Պրոդուկտիոն ԳմբՀ, Ամ Ֆարմապարկ, 06861 Դեսաու-Ռոսլաու, Գերմանիա- բալք արտադրող, առաջնային փաթեթավորող՝ Մեդակ ԳմբՀ, Տեատերշտրասե 6, 22880 Վեդել (Գերմանիա)-ի համար»` սերիա՝ F220288A, պիտ․ ժամկետ՝ 30․06․2025թ., դեղի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի մասին։ Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից 2023 թվականի հուլիսի 19-ին ստացված գրությանը կից՝ փորձաքննության եզրակացությունը և 2023 թվականի հուլիսի 25-ին` ի [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը 24.07.2023 թ.-ին տրվել է Կարգադրագիր՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.088.01D սերիայի շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։ Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից 2023 թվականի հուլիսի 24-ին ստացված գրությունը և կից՝ փորձաքննության եզրակացությունը։ Ըստ եզրակացության՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.088.01D սերիայի կիրառման ժամանակ արձանագրվել են պիրոգեն ռեակցիաներին բնորոշ ախտանշաններ, առկա է հետկանչի ենթակա թերության կասկած (առաջին և (կամ) երկրորդ դասի)։
Մանրամասն ➜Հուլիսի 20-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի կողմից Տեսչական մարմնում անցկացվել է հերթական իրազեկման սեմինարը։ Սեմինարի մասնակիցններին ողջունել է Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը։ ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն օրենքով ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները։ Սեմինարին մասնակցել է պետական և մասնավոր կազմակերպությունների շուրջ 20 աշխատակից։ Տեղի է ունեցել հարց ու պատասխան, ակտիվ քննարկում։
Մանրամասն ➜