azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Հարավային տարածքային կենտրոնի եզրափակիչ սեմինարը՝ Եղեգնաձոր քաղաքում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում անցկացված իրազեկման սեմինարով եզրափակեցին  այս փուլի համար նախատեսված սեմինարների շարքը։

Իրազեկման միջոցառումն անցկացրել են Հարավային տարածքային կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Նարինե Բադալյանը, տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Լուսինե Գրիգորյանը։

Մասնակիցներին ներկայացվել է Տեսչական մարմնի գործառույթների շրջանակը, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը, Առողջապահության նախարարի համապատասխան հրամանները, ինչպես նաև դեղերի շրջանառության վերահսկողության  ոլորտին առնչվող կարգավորումները։

Տեղի է ունեցել հարցուպատասխան․ Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են սեմինարի երկու տասնյակից ավելի մասնակիցների հարցերին:



Վերադառնալ