ԱԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական թիմերն այսօր ուժեղացված ստուգայցերը շարունակել են Ալավերդի, Ախթալա, Օձուն, Վանաձոր քաղաքներում: Վերահսկողական աշխատանքների տիրույթում են եղել բուժհիմնարկները, ստոմատոլոգիական կաբինետները, դեղատները, բանկերի մասնաճյուղերն ու մեծ ու փոքր խանութները: Ընդհանուր առմամբ, ստուգայցի ընթացքում համաճարակային իրավիճակը ոչ այնքան բարվոք պատկեր է արձանագրել: ԱԱՏՄ տեսուչները խախտումներ են արձանագրել բժշկական իրերի ախտահանման և թափոնների տեղափոխման գործընթացում, եղել են նաև դիմակ չկրելու, ախտահանման աշխատանքները պատշաճ չկատարելու դեպքեր: Տեսչականի մասնագետները իրազեկում, զգուշացնում և հորդորում են տնտեսվարողներին հետևողականորեն պահպանել անվտանգության նորմերը, այլապես կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։
Մանրամասն ➜Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է համավարակի տարածման դեմ պայքարը: Հարավային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի անակնկալ շրջայցերն այս անգամ Վայքում, Ջերմուկում և Կապանում էին, դիտակետում՝ հյուրանոցները, դեղատներն ու գեղեցկության սրահները։ ԱԱՏՄ տեսչական ստուգայցերը վերջին շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնների առանձնակի խախտումներ չեն արձանագրում։ Իրազեկման մակարդակը վերոնշյալ տարածքներում զգալիորեն բարձրացել է: Խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչներն իրականացնում են բացատրական աշխատանք, տրամադրում խորհրդատվություն, խախտումների վերացման հանձնարարագրեր: ԱԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 17-ն որոշմամբ սահմանված անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր է, այլապես սահմանվում են տուգանքներ։ Հատկապես ռազմական դրության շրջանում կարևոր է դրանց ճշգրիտ պահպանումը թե տնտեսավարողների, թե անհատ քաղաքացիների կողմից։
Մանրամասն ➜«ԱԱՏՄ վերջին օրերի ստուգայցերը փաստում են, որ առավել մտահոգող խնդիրն այսօր քաղաքացիների դիմակ չկրելն է: Տնտեսավարողները որքան էլ հետևողականորեն պայքարում են, սակայն հասնում են մի կետի, որտեղ պայքարն արդեն իրենց ուժերից վեր է»,-նշում է ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանը: «Վերջին շրջանում հաճախ ենք տնտեսավարողներից լսում, թե պատերազմ է, դիմակ դնելու, նորմերին հետեւելու ժամանակը չէ, սիրտ չկա։ Ճիշտ հակառակը՝ հիմա նորմերին հետեւելու ամենակարեւոր ժամանակն է, դրան այլընտրանք չկա, քանի որ ամուր ճակատն առողջ թիկունք է ենթադրում։ Իսկ ամեն տնտեսավարող իր հերթին զինվոր է թիկունքում»,-նշում է ԱԱՏՄ իրազեկման բաժնի պետ Լիանա Եղիազարյանը։ Հ2 հեռուստաընկերության անդրադարձը՝ ԱԱՏՄ համաերեւանյան ստուգայցին:
Մանրամասն ➜