ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր ընթացել են Հրազդան և Չարենցավան քաղաքներում: Հակահամաճարակային կանոնների պահպանումը դիտարկվել է նշված քաղաքներում գործող գրասենյակներում, բանկերի մասնաճյուղերում, դեղատներում, ատամնաբուժարաններում և սուպերմարկետներում: ԱԱՏՄ տեսուչները շարունակում են արձանագրել անվտանգության կանոնների խախտումներ՝ դիմակների, ձեռքերի չորացման մեկանգամյա օգտագործման միջոցների, ախտահանիչների, իրազեկման նյութերի բացակայություն: Հաճախ ախտահանիչներն օգտագործվում են առանց համապատասխան պիտակավորման: ԱԱՏՄ մասնագետները սուպերմարկետներում արձանագրել են սայլակների ախտահանման թերացումներ։ Որոշ տնտեսավարողներ չեն ունեցել նաև բավարար քանակությամբ պահեստավորված պաշտպանիչ միջոցներ: Անհանգստացնող է շարունակում մնալ այն, որ որոշ տնտեսավարողներ ախտահանման գործընթացում դեռ օգտագործում են 96 տոկոսանոց սպիրտ կամ այն նոսրացնում են ոչ ճիշտ [...]
Մանրամասն ➜Հուլիս ամսից սկսած՝ աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ուղղությամբ ԱԱՏՄ վերահսկողական գործառույթների ընդլայնումից ի վեր, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստացել է շուրջ 60 դիմում-բողոք, որոնց գերակշիռ մասի դեպքում հարուցվել է վարչական վարույթ։ Աշխատանքային իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ դիմումների ամենամեծ մասը՝ շուրջ 3 տասնյակ, վերաբերել է աշխատողի հետ վերջնահաշվարկ չկատարելուն, մոտ 1 տասնյակը՝ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի աշխատավարձի չվճարման հարցերին։ Աշխատանքային իրավունքին առնչվող այլ բնույթի հարցեր եւս ստացվել են։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է դիմում-բողոքներ ստանալ աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ: Դրանց ընթացք է տրվում գրավոր դիմումի առկայության դեպքում․ տեսչական մարմինն այդ դեպքում իր կանոնադրական գործառույթների շրջանակներում վերահսկողություն է իրականացնում աշխատանքային [...]
Մանրամասն ➜ԱԱՏՄ աշխատակիցները հակահամաճարակային կանոնների նկատմամբ հսկողության նպատակով այսօր այցելել են Արցախից ժամանած մեր հայրենակիցների ժամանակավոր բնակության կացավայրեր Լոռու մարզի Փամբակ և Վահագնաձոր համայնքներում։ Ուսումնասիրվել են ստեղծված սանիտարահիգիենիկ պայմանները, իրականացվել է իրազեկման աշխատանք: ԱԱՏՄ բժիշկ-համաճարակաբանների դիտարկմամբ՝ երկու կացավայրում էլ պայմանները բավարար են․ դրանք ապահովված են տաք և սառը ջրով, սանհանգույցները համապատասխանում են սահմանված նորմերի պահանջներին: Այստեղ ապահովված են եղել բավարար քանակի դեղամիջոցներ, հեռավար ջերմաչափներ, անհատական պաշտպանիչ և ախտահանիչ պարագաներ: Ըստ ԱԱՏՄ տեսուչների՝ հաստատությունները սահմանված կարգով ախտահանվում են, ունեն նաև մեկուսարաններ՝ հնարավոր վարակվածներին մեկուսացնելու համար: Տեսչականի մասնագետները տրամադրել են իրազեկման թերթիկներ, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ձևանմուշներ:
Մանրամասն ➜