azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ստուգայցեր՝ Կապան և Գորիս քաղաքներում

20.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն ստուգայցեր են իրականացրել Կապան և Գորիս քաղաքներում։ ԱԱՏՄ տեսուչները Covid-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացրել են բանկերում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում, վարսավիրանոցներում, բուժհիմնարկներում, հյուրանոցներում։ Տնտեսվարողներին տրվել են բանավոր նախազգուշացումներ։

Մանրամասն ➜


Հերթական սեմինար-քննարկումը՝ ԱԱՏՄ-ում

19.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է «Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները» թեմայով հերթական սեմինար-քննարկումը։ Սեմինարը վարել է ԱԱՏՄ Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։ Սեմինարի ընթացքում Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են մասնակիցների հարցերին։

Մանրամասն ➜


Իրազեկման աշխատանքներ՝ ամառային մանկական ճամբարներում

19.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները շարունակում են հիգիենիկ հարցերի և կորոնավիրուսի կանխարգելման թեմայով իրազեկման աշխատանքներն ամառային մանկական ճամբարներում։ Այսօր տարածքային կենտրոնի համաճարակաբաններն ու հիգիենիստներն իրազեկման աշխատանք են իրականացրել Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» և Աղավնաձորի «Հեքիաթային կիրճ» ճամբարների 8-14 տարեկան երեխաների ու աշխատակիցների համար։ ԱԱՏՄ մասնագետների այցերն ամառային ճամբարներ շարունակական են։ Մինչ ամառվա սեզոնի սկիզբը մասնագետները հետևել էին նաև մանկական ճամբարների նախապատրաստական աշխատանքներին։  

Մանրամասն ➜




Վերադառնալ