azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


3002 ստուգայց, 223 խախտում, 7 տուգանք՝ 1 շաբաթում․ Ուժեղացված ստուգայցերը շարունակվում են

22.10.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները շարունակում են ուժեղացված ստուգայցերը հանրապետության ամբողջ տարածքում։ Անցնող շաբաթվա ընթացքում իրականացվել են ընդհանուր 3002 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրվել է 223 խախտում, նշանակվել 7 տուգանք։ Ընդ որում՝ այս շաբաթ ԱԱՏՄ Երևանի, Արևմտյան և Արևելյան տարածքային կենտրոնների տեսուչները համատեղ ուժերով վերահսկողություն են իրականացրել մայրաքաքում։ Արդյունքում Երևանում իրականացվել է 2830 ստուգայց, արձանագրվել՝ 184 խախտում, սահմանվել՝ 7 տուգանք։ Հարավային տարածքային կենտրոնի մասնագետներն իրականացրել են 138 ստուգայց, արձանագրել՝ 31 խախտում, իսկ Հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները համապատասխանաբար՝ 34 ստուգաց, 8 խախտում, 7 տուգանք։ Ամենօրյա ուժեղացված ստուգայցերը շարունակվում են։  

Մանրամասն ➜


Հանդիպում-քննարկում՝ «Հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի» (EIDSS) ներդրման աշխատանքները քննարկելու նպատակով

22.10.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հանդիպում է կայացել «Հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի» (EIDSS) ներդրման աշխատանքները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի, հասարակական անվտանգության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, Տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, նույն վարչության գլխավոր տեսուչ Եկատերինա Մելքումյանը, «Black & Veatch» կազմակերպության տարածաշրջանային մենեջեր Ասթեմիր Թաովը, «Black & Veatch»-ի հատուկ նախագծերի կորպորացիայի և «EIDSS & PACS» ընկերության վերլուծաբան Անաստասիա Հերաշչենկոն, ծրագրի հայաստանյան համակարգող Նշան Համբարձումյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի» ներդրման հետ կապված ընթացիկ հարցեր, ինչպես նաև առաջիկայում [...]

Մանրամասն ➜


Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը մասնակցել է «Կյանքն առանց ցավի» թեմայով կլոր-սեղան քննարկմանը

21.10.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը մասնակցել է «Կյանք առանց ցավի» արշավի շրջանակներում կազմակերպված կլոր-սեղան քննարկմանը, որը նախաձեռնել էր «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն։ Կլոր-սեղանի ժամանակ քննարկվել է պալիատիվ բուժօգնություն տրամադրողների համար փորձի փոխանակման հարթակի ստեղծման հարցը, ներկայացվել են ձեռքբերումներն ու խնդիրները, միջազգային փորձը, ինչպես նաև հնչել են ոլորտը բարելավելու առաջարկություններ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի և ՀՀ մարզային պալիատիվ բուժօգնություն տրամադրող և այլ բժշկական կազմակերպությունների ղեկավարներ։  

Մանրամասն ➜




Վերադառնալ