
ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-ն հրամանով հաստատված սանիտարական կաննոների և նորմերի համաձայն անհրաժեշտ է՝ դասացուցակները կազմելիս հաշվի առնել դասաժամերի օպտիմալ հարաբերակցությունը, բարդ առարկաները (ֆիզիկա, մաթեմատիկա, օտար լեզու) զուգակցել հեշտ ընկալվող առարկաների հետ` պատմություն, աշխարհագրություն և այլն, օրվա և շաբաթվա ընթացքում ուսումնական առարկաների ճիշտ հաջորդականությունը` բնական, մաթեմատիկական և հումանիտար առարկաների դասաժամերը երգի, նկարչության և ֆիզիկական դաստիարակման դասաժամերին, պարապմունքների ընթացքում ստեղծել կարճատև դադարներ` երեխաների մկանային ստատիկ լարվածության վերացման և մտավոր աշխատունակության բարձրացման նպատակով, ուսումնական բեռնվածությունը աստիճանաբար ավելանալով դասաժամի կեսին հասնել առավելագույնի և իջնեցնել դասաժամի ավարտին: Դասացուցակը համարվում է սխալ կազմված, երբ օրվա բալերի առավելագույն գումարը լինում է շաբաթվա սկզբի և վերջի օրերին, [...]
Մանրամասն ➜
Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այց է կատարել ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոն։ Տեսչական մարմնի ղեկավարը տարածքային կենտրոնի անձնակազմին է ներկայացրել կենտրոնի նորանշանակ ղեկավար Գնել Սարգսյանին։ Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Հակոբ Ավագյանը հաջողություններ է մաղթել Գնել Սարգսյանին՝ հետագա գործունեության մեջ։ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Տեսչական մարմնի ղեկավարին և զեկուցել ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև առկա խնդիրների մասին։ Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ԱԱՏՄ տարածքային կենտրոնների ղեկավարները. քննարկվել են աշխատանքների կանոնակարգման հետ կապված հարցեր, ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներին վերաբերող մի շարք թեմաներ։ Նախանշվել են գործունեության առաջնահերթությունները։ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են հանձնարարականներ։
Մանրամասն ➜
ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1185-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել 2021 թվականի հոկտեմբերի 14-ի «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների ոչնչացման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1681-ն որոշման մեջ։ Համաձայն փոփոխության՝ կրճատվել է մաքսային ընթացակարգով դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծելուց հետո ոչնչացում իրականացնելու համար տրվող եզրակացության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը։ Մանրամասները՝ կից հղումով https://bit.ly/3PV5rOx
Մանրամասն ➜