azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրազեկման սեմինար՝ ատամնաբուժական ծառայությունների ոլորտում փաստաթղթաշրջանառության գրագետ վարման վերաբերյալ

02.09.2022

Մի խումբ ատամնաբուժական կլինիկաների առաջարկով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է իրազեկման սեմինար՝ Ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման ոլորտում գործող իրավական ակտերի և  փաստաթղթաշրջանառության գրագետ վարման վերաբերյալ։ Սեմինարին մասնակցել են տարբեր ատամնաբուժական կլինիկաների ներկայացուցիչներ։ Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը ներկայացրել է ոլորտին առնչվող իրավական կարգավորումները, ինչպես նաև պատասխանել ներկաների հարցերին։

Մանրամասն ➜


N 1364 -Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ

01.09.2022

ՀՀ կառավարության սեպտեմբերի 1-ի նիստում N 1364 -Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Բժշկական օգնության և սպասարկման բնագավառի ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի հավելված N 3-ում կատարվել է փոփոխություն: Համաձայն որի՝ N 3․9 ստուգաթերթը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի (0-ից 18 տարեկան անձանց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն Q 86.21,  86.22 (ՏԳՏԴ)): «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ Տեսչական մարմնի ստուգումներն անցկացվում են ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը: Մանրամասները՝ հղումով https://cutt.ly/GCut3bN

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի միջնորդությամբ քաղաքացին վերականգնվել է աշխատանքի

29.08.2022

Տեսչական մարմին դիմած քաղաքացի Ե. Գ.-ի դիմումի հիման վրա իրականացված միջոցառման արդյունքում պարզվել է` «X» ընկերությունում աշխատանքային փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով առաջադրված աշխատանքային պահանջներին չհամապատասխանելու հիմքով 2022 թվականի հուլիսի 15-ին լուծվել է նրա հետ նույն թվականի ապրիլի 15-ին  կնքված աշխատանքային պայմանագիրը։ «X» ընկերության և քաղաքացու միջև 2022 թվականի ապրիլի 15-ին աշխատանքային հարաբերություններ չեն ծագել, այլ հրամանով փոփոխվել են վերջինների միջև աշխատանքային հարաբերություններ սկսելու մասին 2016 թվականի մայիսի 5-ին կնքված աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատանքի պայմանները։ Հետևաբար` քաղաքացու համար փորձաշրջան չէր կարող սահմանվել և փորձաշրջանի արդյունքներով վերջինս չէր կարող ազատվել աշխատանքից։ Տեսչական մարմնի ձեռնարկած գործողությունների արդյունքում՝ անվավեր են ճանաչվել փորձաշրջան սահմանելու և աշխատանքային պայմանագրի լուծման մասին հրամանները, վճարվել [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ