թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Աստանայում կայացել է Աշխատանքի տեսչությունների Եվրասիական տարածաշրջանային դաշինքի 2023 թվականի առաջին համաժողովը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է Աշխատանքի տեսչությունների Եվրասիական տարածաշրջանային դաշինքի 2023 թվականի առաջին համաժողովը, որին հեռավար մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը,  տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, նույն բաժնի գլխավոր տեսուչ Արփինե Չափարյանը, ինչպես նաև դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչներ։

ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը ողջունել է մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք։

Համաժողովի օրակարգում էր՝

Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը ընդհանուր տեղեկություններ է ներկայացրել է 2022 թվականին կատարված աշխատանքների մասին։

Մասնավորապես՝ նշել է, որ 2021 թվականի համեմատ 2022 թվականին  մի քանի անգամ ավելի աշխատանք է կատարվել, տեղեկացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում ծավալային փոփոխությունների մասին և հույս է հայտնել, որ ընթացիկ տարին ավելի արդյունավետ կլինի, և որ Տեսչական մարմնի աշխատանքի շնորհիվ աշխատանքային իրավունքի խախտումների դեպքերը կնվազեն, իսկ աշխատողների իրավունքներն առավել պաշտպանված կլինեն։

Համաժողովի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել տարվա գլխավոր համաժողովն անցկացնել սեպտեմբերին՝ ՌԴ Սոչի քաղաքում։

  



Վերադառնալ