azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2026 թվականի երրորդ եռամսյակում ստացվել է 1838 զանգ

09.10.2026

2026 թվականի երրորդ եռամսյակում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով ստացված զանգերի վերաբերյալ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ   Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով հաշվետու ժամանակահատվածում ստացվել է 1838 զանգ։ Զանգերի պատկերն, ըստ ոլորտների՝ Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն` 720, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն` 101, Դեղերի շրջանառության վերահսկողություն` 15, Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն` 26, Տեղեկատվություն՝ 689, ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 287:

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ Արարատի պետական բժշկական քոլեջում

07.10.2026

2026 թվականի հոկտեմբերի 6-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ում անցկացրել են իրազեկման սեմինար՝ բուժքույրական և դեղագործական ֆակուլտետների ավելի քան 50 ուսանողների մասնակցությամբ։ Տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ներկայացրել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորություններն ու դրանց շրջանակում իրականացվող վերահսկողական գործառույթները։ Սեմինարի ընթացքում ներկայացվել են աշխատանքային իրավահարաբերություններին, հիգիենիկ և սանիտարահիգիենիկ պահանջներին, դեղատոմսերի լրացման, դուրսգրման և դեղերի բաց թողնման կարգին, ինչպես նաև միջին բուժաշխատողների իրավունքներին և պարտականություններին վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում մասնագետները պատասխանել են ուսանողներին հետաքրքրող հարցերին։ Սեմինարի նպատակն էր ուսանողներին իրազեկել ապագա մասնագիտական գործունեության ընթացքում աշխատանքային [...]

Մանրամասն ➜


Իրազեկում՝ շինարարական հրապարակում

06.10.2026

2026 թվականի հոկտեմբերի 2-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները շրջայց-իրազեկում են իրականացրել Երևանում գործող «ՀՈՐԻԶՈՆ-95» ՍՊԸ-ի շինարարական հրապարակում։ Շրջայցի ընթացքում աշխատողներին ներկայացվել են անվտանգ աշխատանքի կազմակերպման և աշխատողների առողջության ու անվտանգության պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները, այդ թվում՝ անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների կիրառումը, ամբարձիչ կռունկների շահագործման տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը, առաջին օգնության հասանելիության ապահովումը, ինչպես նաև անհրաժեշտ սանիտարահիգիենիկ և սանիտարակենցաղային պայմանների ապահովումը։ Իրազեկման ընթացքում ներկայացվել են նաև շինարարական աշխատանքների ընթացքում հնարավոր ռիսկերի կանխարգելման և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման վերաբերյալ մոտեցումները։ Քննարկվել են աշխատողների [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ