
2026 թվականի հոկտեմբերի 13-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ավագ բուժաշխատողների մասնակցությամբ անցկացրել են իրազեկման սեմինար։
Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի լիազորություններն ու դրանց շրջանակում իրականացվող վերահսկողական գործառույթները։
Սեմինարի ընթացքում ներկայացվել են աշխատանքային իրավահարաբերություններին, հիգիենիկ և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը, դեղատոմսերի լրացմանն ու դուրսգրմանը, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխություններին վերաբերող հարցեր։
Միջոցառման նպատակն է բուժաշխատողներին իրազեկել գործող օրենսդրական պահանջների վերաբերյալ և նպաստել բժշկական կազմակերպություններում դրանց պատշաճ պահպանմանը։


