
2026 թվականի հոկտեմբերի 12-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը և աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը Երևանի արհեստի պետական քոլեջի ուսանողների և դասախոսական կազմի համար անցկացրել են աշխատանքային օրենսդրության վերաբերյալ իրազեկման սեմինար։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Տեսչական մարմնի լիազորություններն ու գործառույթները, երիտասարդների աշխատանքային իրավունքներին և պարտականություններին առնչվող հարցերը, ինչպես նաև մինչև 18 տարեկան անձանց աշխատանքի ընդունման առանձնահատկություններն ու օրենսդրական պահանջները։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև ուսանողների ուսումնառության ընթացքում կազմակերպվող գործնական ուսուցման առանձնահատկություններին և դրա իրականացման կարգին։
Սեմինարի ավարտին ծավալվել է հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը։









