Աշխատանքներ՝ արցախցիների կացության վայր ծառայող հաստատություններում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ` ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետները դիտարկումներ եւ իրազեկման աշխատանքներ են տարել արցախցի մեր հայրենակիցների համար ներկայում որպես բնակության ժամանակավոր կացարան ծառայող մի շարք հաստատություններում։ Իրականացված աշխատանքներն ուղղված են եղել նշված հաստատություններում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելուն, ախտահանման գործընթացների ճիշտ իրականացմանը։ Խորհրդատվություն է տրամադրվել, մասնավորապես, դիմակների ճիշտ կրման, ձեռքերի ախտահանման, սոցիալական հեռավորությունը հնարավորինս պահպանելու վերաբերյալ։
Մանրամասն ➜Տնտեսվարողներն այսօր հյուրեր ունեին։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները համաժամանակյա ուժեղացված ստուգայց էին իրականացնում Երևանի ողջ տարածքում։ Խանութից խանութ, դեղատնից դեղատուն, բանկից բանկ։ Գրեթե բոլոր տնտեսվարողները Երևանի տարածքային կենտրոնի և մարզային տարածքային ստորաբաժանումների աշխատակիցներից կազմված թիմի ուշադրության կենտրոնում են։ Այսօր լրագրողներս ևս անակնկալ այդ շրջայցին մասնակցելու հնարավորություն ունեցանք։ Տեսչական մարմնի ներկայացուցիչը նախապես է ասում, թե ինչն է ստուգվելու։ «Պարտադիր կերպով դիտարկվում է դիմակների ճիշտ կրելու առկայությունը, սոցիալական հեռավորության պահպանումը թե աշխատակիցներ միջև, թե կուտակումներ չառաջացնելու հաճախորդների շրջանում, ինչպես նաև 10-ից 12–ը տարեց հաճախորդներին սպասարկելու խնդիրը»։ Այս ամենը նախ ստուգվեց «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկում։ Սանիտարական կանոնների նկատմամբ պատշաճ հսկողություն և [...]
Մանրամասն ➜Մանրամասն ➜