ԱԱՏՄ մասնագիտական խմբերի ուժեղացված վերահսկողական աշխատանքները Վանաձորում արձանագրել են անվտանգության կանոնների տարաբնույթ խախտումներ, մասնավորապես, դիմակների չկրում տնտեսավարողների աշխատողների կողմից։ Ստուգայցն ընդգրկել է, մասնավորապես, շուրջ երեք տասնյակ վաճառասրահ ունեցող առևտրի կենտրոն: Բոլոր սրահներն ունեցել են Covid-19 համավարակի տարածման հսկողության պատասխանատուներ, ճշգրիտ լրացված են եղել ջերմաչափման մատյանները: ԱԱՏՄ-ն, շարունակելով համավարակի տարածման դեմ պայքարը, արձանագրում է, որ հաճախ տնտեսավարողների աշխատակիցները երկրի ռազմական դրության պայմաններում կորցրել են իրենց զգոնությունը անվտանգության կանոնների պահպանման հարցում։ Սակայն այս դրության մեջ առավել կարեւոր է համավարակի տարածման նվազեցումը, ինչին եւ միտված են ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը։
Մանրամասն ➜«Զվարթնոց» օդանավակայանում եւ սահմանային մյուս անցակետերում ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն արդեն նոր գործառույթ են իրականացնում․ ստուգում են՝ արդյո՞ք երկիր մուտք գործող անձինք ունեն առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր։ Եթե այո՝ անձը ազատվում է ինքնամեկուսացումից։ Սահմանված սերտիֆիկատը կամ նմուշառման փաստը հավաստող փաստաթուղթը անձը հաստատող փաստաթղթի հետ միասին ներկայացվում է ԱԱՏՄ և Ոստիկանության աշխատակիցներին՝ օդանավակայանի ելքի մոտ։ Եթե առկա չէ Covid բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում։ Այդ դեպքում նրան տրվում է պարտադիր ինքնամեկուսացման հրահանգ՝ մինչև ՊՇՌ հետազոտության արդյունքների ստացումը, ծանուցվում է ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին, և այդ մասին տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերն այսօր ստուգայցեր են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված covid-թեստավորման լաբորատոր նմուշառման կետերում։ Աշխատանքի ընթացքին տեղում ծանոթացել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը։ Ստուգայցի ընթացքում հանգամանորեն դիտարկվել է, թե որքանով են լաբորատոր այս կետերը պահպանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային նորմերը։ Լաբորատոր նմուշառման կետերում արձանագրվել են որոշակի խախտումներ։ Ըստ այդմ կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ, դրանց վերացման ուղղությամբ կտրվեն հանձնարարականներ։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ արդեն ուժի մեջ է ՀՀ կառավարության N 1756-Ն որոշումը, ըստ որի՝ եթե ՀՀ մուտք գործող անձը չունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ապա պարտադիր [...]
Մանրամասն ➜