azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Հուլիսի 30-ը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է

30.07.2021

Հուլիսի 30-ը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ կազմակերպված պայքարը սկսվել է 2002 թվականին: 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրից բխող գործողությունների շրջանակներում ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնը մասնակցել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում «Հարկադիր աշխատանք» եզրույթի սահմանման և նորմի կիրառման մեխանիզմների ձևավորման աշխատանքներին և  ներկայացրել առաջարկություններ։ Տեսչական մարմինն իրականացնում է թրաֆիքինգի, աշխատանքային շահագործման, աշխատող երեխաների՝ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման մասին իրազեկման և աշխատանքի վատթարագույն ձևերում երեխաների ներգրավման կանխարգելման վերաբերյալ իրազեկման, ինչպես նաև Տեսչական մարմնի անձնակազմի ուսուցման և վերապատրաստման աշխատանքներ։ Տեսչական մարմնին վերապահված չէ հարկադիր [...]

Մանրամասն ➜


Հարավային տարածքային կենտրոնի մասնագետները իրազեկման սեմինար են անցկացրել Սիսիան քաղաքում

29.07.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի մասնագետները Սիսիանում իրականացրել են իրազեկման սեմինար, որին մասնակցել են շտապ օգնության աշխատակիցները և ընդունարանի անձնակազմը։ Միջոցառման մասնակիցներին տեղեկացվել է ՀՀ կառավարության թիվ 65-Ն որոշման, ՀՀ ԱՆ թիվ 44-Ն, թիվ 30-Ն, թիվ 39 հրամանների մասին։ Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են մասնակիցների հարցերին։

Մանրամասն ➜


Ստացված դիմում-բողոքների թիվը՝ հունվար-հունիս ամիսներին

29.07.2021

2021 թ․-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացել է շուրջ 283 դիմում-բողոք, որոնց մեծ մասի դեպքում հարուցվել է վարչական վարույթ։ 37 դիմում-բողոք վերահասցեագրվել է, 15-ը՝ վերադարձվել, իսկ 58-ի դեպքում տրվել է պարզաբանում։ Դիմում-բողոքների գերակշիռ մասը՝ 145-ը կամ 51.2 %-ը վերաբերել է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման, 104-ը կամ 36․7 %-ը՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, 26-ը կամ 9․1 %-ը՝ բժշկական սպասարկման, և 8-ը կամ 2․8%-ը՝ դեղերի շրջանառության և դեղագործական ոլորտներին։ Նշենք, որ Տեսչական մարմնի՝ աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերահսկողական գործառույթների ընդլայնումից՝ 2020 թ․-ի հուլիս ամսից սկսած մինչև տարեվերջ ստացվել էր շուրջ 60 դիմում-բողոք։

Մանրամասն ➜




Վերադառնալ