azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Զգուշացում` լաբորատոր ծառայություն մատուցող տնտեսավարողներին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների ուշադրության կենտրում են նաև բժշկական լաբորատորիաները։

ԱԱՏՄ տեսուչները տարբեր լաբորատորիաներում վերջին տասնօրյակում իրականացրել են 14 ստուգայց, տրվել է 4 նախազգուշացում, 7-ը դեպքով նշանակվել է տուգանք։

Ընդ որում՝ ստուգայցերից 3-ը եղել է կրկնակի, և տուգանք է նշանակվել խախտումը կրկնվելու հետևանքով։ Լաբորատորիաներում արձանագրված հիմնական խախտումներն են՝

• մարդկանց կուտակումները,

• դիմակ չկրելը,

• սանիտարահիգիենիկ այլ պահանջների չպահպանումը։

Տեսչական մարմինը լոբորատորիաներում ստուգայցերով դիտարկում է ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանով սահմանված նորմերի պահպանումը։

Զգուշացում լաբորատոր ծառայություն մատուցող տնտեսավարողներին (հատկապես՝ ՊՇՌ հետազոտություն իրականացնող լաբորատորիաներ)՝ Տեսչական մարմինը շարունակելու է իրականացնել խստացված ստուգայցերը լաբորատորիաներում։

Խախտում թույլ տված տնտեսավարողները ենթարկվելու են վարչական պատասխանատվության։

 



Վերադառնալ