azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը մասնակցել է «Կյանքն առանց ցավի» թեմայով կլոր-սեղան քննարկմանը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը մասնակցել է «Կյանք առանց ցավի» արշավի շրջանակներում կազմակերպված կլոր-սեղան քննարկմանը, որը նախաձեռնել էր «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն։

Կլոր-սեղանի ժամանակ քննարկվել է պալիատիվ բուժօգնություն տրամադրողների համար փորձի փոխանակման հարթակի ստեղծման հարցը, ներկայացվել են ձեռքբերումներն ու խնդիրները, միջազգային փորձը, ինչպես նաև հնչել են ոլորտը բարելավելու առաջարկություններ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի և ՀՀ մարզային պալիատիվ բուժօգնություն տրամադրող և այլ բժշկական կազմակերպությունների ղեկավարներ։

 



Վերադառնալ