azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տեսչական մարմինը շարունակում է Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում

24.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան, Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագետները ոստիկանության հետ համատեղ իրականացրել են ընդհանուր 121 ստուգայց։ Արձանագրվել է 29 խախտում։ Covid-անվտանգության նորմերը դիտարկվել են Վանաձոր, Գյումրի, Իջևան, Սպիտակ,  Կապան, Սիսիան,  Աշտարակ քաղաքների և հարակից համայնքների դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, պետական կառույցներում, դեղատներում, գրասենյակներում, առևտրի կենտրոններում, հյուրանոցներում և տնտեսական համանման գործունեություն իրականացնող տնտեսավարողների մոտ, գեղեցկության սրահներում, հանրային տրանսպորտում։ Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում։ Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն է կատարվել 126 տնտեսավարողների մոտ, այդ թվում՝ մանրամեծածախ առևտրի կենտրոններ՝ 75 , դեղատներ՝ 7, [...]

Մանրամասն ➜


«E-labor համակարգը հնարավորինս արագ ներդնելու դեպքում ԱՊՀ երկրների շրջանում կլինենք առաջին երկիրը». Հակոբ Ավագյան

24.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը, Տեսչական մարմնի ներկայացուցիչները մասնակցել են «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի» ծրագրի շրջանակներում կայացած «Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակի» ստեղծման թեմայով աշխատաժողովին։ Հ․ Ավագյանը ներկայացրել է Երևանում կայացած ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի գործունեությունը և սեպտեմբերի 22-ին Երևանում կայացած տարեկան համաժողովի արդյունքները, ինչպես նաև 2021 թ․ հուլիսի 1-ից ԱԱՏՄ-ին վերապահված նոր լիազորությունները աշխատողների իրավունքների պաշտպանության բնագավառում, և այդ առումով կարևորել է աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային համակարգի (E-labor) ստեղծումն [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ղեկավարի  աշխատանքային այցը՝ Արևելյան տարածքային կենտրոն

24.09.2021

ՀՀ առողջապահական և  աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այցով եղել է Տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնում՝ Աբովյան քաղաքի գրասենյակում։ Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է տարածքային կենտրոնի աշխատակազմի հետ, քննարկվել են աշխատանքների կանոնակարգման հետ կապված հարցեր,  արծարծվել են նաև ընթացիկ այլ թեմաներ։ Հակոբ Ավագյանին զեկուցվել է կատարված աշխատանքների մասին։ Քննարկվել են Տեսչական մարմնի 2021-2022 թվականների ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներին վերաբերող որոշ հարցեր, տրվել են հանձնարարականներ։

Մանրամասն ➜




Վերադառնալ