Ուշադրություն ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է Փոփոխության է կատարվել Կարանտին հայտարարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման մեջ։ Այսուհետ՝ — ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելուց ազատվում են մինչև 7 տարեկան երեխաները: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Փոփոխությունների մանրամասները՝ այստեղ։ https://www.e-gov.am/gov-decrees/item/36783/
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցները Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Այսօր իրականացվել է ընդհանուր 68 ստուգայց, որից 35-ը՝ հանրային տրանսպորտում (արձանագրվել է 8 խախտում), 32-ը՝ ոչ պարենային առևտրի կետերում, 1-ը՝ դեղատանը։ Կազմվել է 10 արձանագրություն, տրվել են նախազգուշացումներ։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ գործատուների համար նախաձեռնել են իրազեկման սեմինարների շարք։ Անդրանիկ սեմինարը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին ՀԱԳՄ դահլիճում։ Սեմինարը վարել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և ՀԱԳՄ նախագահի խորհրդական Հովսեփ Պողոսյանը: Սեմինարի ընթացքում Ալվարդ Արշակյանը ներկայացրել է տեսչական մարմնին վերապահված նոր լիազորությունները, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածները և դրանց պահանջները բավարարելու տարբերակները, պատասխանել է ներկաների հարցերին։ Սեմինար-խորհրդատվությունները կլինեն շարունակական։
Մանրամասն ➜