azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Գյումրիում կայացել է «Աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնահարցերը Հայաստանում և լուսաբանման առանձնահատկությունները» խորագրով սեմինար՝ լրագրողների համար

11.10.2021

Հոկտեմբերի 9-ին Գյումրիում տեղի է ունեցել «Աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնահարցերը Հայաստանում և լուսաբանման առանձնահատկությունները» խորագրով սեմինար՝ լրագրողների համար։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար կազմը սեմինարի մասնակիցներին ներկայացրել է 2021թ.-ի հուլիսի 1-ից վերոնշյալ ոլորտում Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորությունները։ Նշենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում Տեսչական մարմինն ամբողջական վերահսկողություն է իրականացնում աշխատանքային օրենսդրության նկատմամբ։ Լրագրողներին ներկայացվել են Աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման ու վերահսկողության արդյունքներով արձանագրված խախտումների վերլուծությունը, բուժօգնության և սպասարկման ոլորտում աշխատանքային յուրահատկությունները, աշխատողների դերը բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության [...]

Մանրամասն ➜


Հանրապետություն ողջ տարածքում շարունակվում են ուժեղացված ստուգայցերը

08.10.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները՝ ոստիկանների հետ համատեղ շարունակում են ուժեղացված ստուգայցերը հանրապետության ամբողջ տարածքում։ Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացվել է ընդհանուր 1639 ստուգայց, որոնց արդյունքում արձանագրվել է 255 խախտում, այդ թվում՝ Երևանի տարածքային կենտրոն՝ 863 ստուգայց, 72 խախտում, Հարավային տարածքային կենտրոն՝ 113 ստուգայց, 11 խախտում, Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 160 ստուգաց, 51 խախտում, Արևմտյան տարածքային կենտրոն՝ 145 ստուգայց, 12 խախտում, Արևելյան տարածքային կենտրոն՝ 408 ստուգայց, 109 խախտում։ Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել են նախազգուշացումներ և հանձնարարականներ։

Մանրամասն ➜


Շարունակվում են ԱԱՏՄ ղեկավարի աշխատանքային այցերը տարածքային կենտրոններ

08.10.2021

Շարունակվում են  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի աշխատանքային այցերը ԱԱՏՄ տարածքային կենտրոններ։ Հակոբ Ավագյանն այսօր հանդիպել է Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակազմի հետ՝ Վանաձոր քաղաքի գրասենյակում։ Քննարկվել են աշխատանքների կանոնակարգման հետ կապված հարցեր, արծարծվել են ընթացիկ այլ թեմաներ։ Քննարկվել են նաև 2021-2022 թվականների ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։ Տեսչական մարմնի ղեկավարին զեկուցվել է իրականցվող աշխատանքների մասին։ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են հանձնարարականներ։  

Մանրամասն ➜




Վերադառնալ