
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի աշխատանքային շրջայցը ԱԱՏՄ տարածքային կենտրոններ ավարտվեց։ Այսօր Հակոբ Ավագյանը Սիսիան քաղաքում հանդիպել է Հարավային տարածքային կենտրոնի աշխատակազմի հետ։ Քննարկվել է 2021-2022 թվականների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը, արծարծվել են ընթացիկ այլ թեմաներ։ Հակոբ Ավագյանին զեկուցվել է իրականցվող աշխատանքների մասին։ Տեսչական մարմնի ղեկավարը տվել է հանձնարարականներ։
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը մասնակցել է հոկտեմբերի 14-ին՝ Ստանդարտների համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։ Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի բժիշկ-հիգիենիստ Էմմա Քոչարյանին, միջոցառման շրջանակներում, շնորհվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի շնորհակալագիր՝ երկարատև, բարեխիղճ և արդյունավետ համագործակցության համար։ Ստանդարտների համաշխարհային օրն այս տարի նշվում է «Աշխարհն ավելի լավը դարձնելու ընդհանուր տեսլական» կարգախոսով:
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այց է կատարել Տեսչական մարմնի` «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ ՍԲՀԿ կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկել են ուժեղացված վերահսկողական աշխատանքներին, շուրջօրյա հերթապահությանն առնչվող, ինչպես նաև ընթացիկ հարցեր։ ՍԲՀԿ-ն համալրվել է տեխնիկական նոր միջոցներով՝ ՀՀ մուտք գործող անձանց համար սահմանված հակահամաճարակային միջոցառումների ընթացքն առավել սահուն կազմակերպելու նպատակով։ Տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել է խստագույնս հետևել Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով ներկայացնելու գործընթացին։ Հանդիպման ընթացքում աշխատանքային թիմին տրվել են նաև ցուցումներ և հանձնարարականներ։
Մանրամասն ➜