ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի և Հյուսիսային տարածքային կենտրոնների տեսուչները խստացված ստուգայցեր են իրականացրել Երևանում և Վանաձորում։ Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընդհանուր առմամբ կատարվել է 111 ստուգայց, այդ թվում՝ 32 մանրամեծածախ առևտրի կետեր, 65 հանրային տրանսպորտ, 2 գրասենյակ (բանկեր), բժշկական օգնության սպասարկում իրականցող 3 կենտրոն, 9 դեղատուն։ Արձանագրվել են հակամահաճարակային կանոնների պահպանման 14 խախտումներ։ Վանաձորում տեսուչներն այցելել են առևտրի մանրամեծածխ կետեր, դեղատներ․ 38 ստուգայցի արդյունքում արձանագրվել է 23 խախտում։ Տրվել են նախազգուշացումներ։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր իրականացրել են 19 խստացված ստուգայց՝ Արաբկիր վարչական շրջանում։ ԱԱՏՄ աշխատակիցները եղել են 14 մանրամեծածախ առևտրի կետերում 5 դեղատներում։ Արձանագրվել է 6 խախտում։ Տրվել են նախազգուշացումներ։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողությունը։ Խստացված ստուգայցերն այսօր իրականացվել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Ընդհանուր առմամբ կատարվել է 138 ստուգայց, արձանագրվել է 21 խախտում, այդ թվում՝ մանրամեծածախ առևտրի կետեր 12 ստուգայցի դեպքում՝ 9 խախտում, դեղատուն 4 ստուգայցի դեպքում՝ 2 խախտում, մեկական ստուգայցեր գրասենյակ և վարսավիրանոց, և երկու դեպքում էլ խախտում է արձանագրվել, և հանրային տրանսպորտում 120 ստուգայցի դեպքում՝ 8 խախտում։ Կազմվել են արձանագրություններ, տրվել նախազգուշացումներ։
Մանրամասն ➜