azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրազեկման առցանց սեմինար մասնավոր նախադպրոցական հաստատությունների տնօրենների համար

15.12.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանն իրազեկման առցանց սեմինար է անցկացրել մասնավոր նախադպրոցական հաստատությունների տնօրենների համար։ Առցանց հանդիպման ժամանակ պարզաբանվել են 2021 թ. հուլիսի 1-ից Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորությունները, քննարկվել են նախադպրոցական ոլորտի իրավական ակտերը, Աշխատանքային օրենսգրքով սահմանված դրույթների, համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումների և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ հարցեր։ Տեսչական մարմնի մասնագետը պատասխանել է թեմայի վերաբերյալ մասնակիցների մի շարք հարցերին։ Տեղեկատվական սեմինար անցկացնելու առաջարկով Տեսչական մարմնին դիմել էր Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիան (ՄՆՀԱ)։  

Մանրամասն ➜


  Կայացել է ԱԱՏՄ արհեստակցական կազմակերպության հերթական նիստը

13.12.2021

Կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արհեստակցական կազմակերպության հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր մի քանի հարց՝ տարվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփումը, հետագա անելիքներ, ինչպես նաև ամանորյա միջոցառումների հետ կապված կազմակերպչական հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատողներին խրախուսելու հետաքրքիր գաղափարների իրագործման հարցեր։ Տեսչական մարմնի արհմիության նախագահ Մարիետա Հախվերդյանի գլխավորությամբ քննարկվել և ընդունվել են օրակարգի բոլոր հարցերը։ Նշենք, որ Արհմիության կոմիտեի կազմում են տեսչական մարմնի մի շարք վարչությունների պետեր և աշխատակիցներ։    

Մանրամասն ➜


1223 խստացված ստուգայց՝ 1 շաբաթում․ ԱԱՏՄ

13.12.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողությունը։ ԱԱՏՄ մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 1223 խստացված ստուգայց, արձանագրել՝ 33 խախտում։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․ Երևանի տարածքային կենտրոն՝ 803 ստուգայց, 14 խախտում, 13 արձանագրություն, 6 նախազգուշացում, 14 տուգանք, Հարավային տարածքային կենտրոն՝ 146 ստուգայց, 13 խախտում, 4 տուգանք, Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 71 ստուգաց, 1 խախտում, Արևմտյան տարածքային կենտրոն՝ 109 ստուգայց, 2 նախազգուշացում, 12 ՎԻՎ արձանագրություն, 8 տուգանք, Արևելյան տարածքային կենտրոն՝ 94 ստուգայց, 5 խախտում, 3 նախազգուշացում, 22 ՎԻՎ արձանագրություն, 7 տուգանք։    

Մանրամասն ➜




Վերադառնալ