ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության մասնագետները հոկտեմբերի 27-28-ին մասնակցել են «Հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի ներդրում (EIDSS)» թեմայով վերապատրաստման դասընթացին։ Դասընթացը կայացել է Տեսչական մարմնի և «Black & Veatch» կազմակերպության, «Black & Veatch»-ի հատուկ նախագծերի կորպորացիայի, «EIDSS & PACS» ընկերության հետ համագործակցության շրջանակներում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Տեսչական մարմնում կայացել էր հանդիպում կողմերի միջև՝ «Հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի» (EIDSS) ներդրման աշխատանքները քննարկելու նպատակով։
Մանրամասն ➜Ուշադրություն. ԱԱՏՄ-ն իրազեկում է՝ Առողջապահության նախարարի 2021թ. N 80-Ն հրամանով փոփոխություն է կատարվել նախարարի 2007թ. N 1752-Ն հրամանում։ Մասնավորապես՝ փոփոխվել է ամբուլատոր քարտերը վարելու (լրացնելու) կարգը։ Այսուհետ ամբուլատոր քարտերը կարելի է վարել կամ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով։ Մանրամասները` կից հղումով՝ https://bit.ly/3BldfB8
Մանրամասն ➜Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ՝ 1) երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ. 2) բնակության վայրում (տանը, բնակարանում). 3) Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի). 4) անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս). 5) հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների. 6) լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների. 7) ծխելու, խմելու և սնվելու ժամանակ. 8 ) Առողջապահության [...]
Մանրամասն ➜