
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները՝ ոստիկանների հետ համատեղ, այսօր խստացված ստուգայցեր են իրականացրել Վաղարշապատ, Արմավիր, Մեծամոր համայնքներում։ Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն կատարվել է նշված քաղաքների դեղատներում, ատամնաբուժական կաբինետներում, բանկերում, սպասարկման գրասենյակներում, առևտրի կետերում, գեղեցկության սրահներում։ Ընդհանուր առմամբ իրականացվել է 94 ստուգայց, բացահայտվել՝ 18 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարզային կառույցներն այսօր ոստիկանության հետ համատեղ խստացված ստուգայցեր են իրականացրել հյուրանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների մոտ։ Տեսչական մարմնի Արևելյան, Արևմտյան, Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների տեսուչներն ընդհանուր առմամբ եղել են Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում գործող 43 հյուրանոցներում, բացահայտել 10 խախտումներ։Ուշադրության կենտրոնում է եղել Առողջապահության նախարարի 02-Ն հրամանի պահանջների կատարումը, ինչպես նաև հակահամաճարակային մյուս կանոնների պահպանումը։ Տրվել են հանձնարարականներ, կազմվել վարչական իրավախախտման արձանագրություններ։
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցները շարունակում են ուժեղացված ռեժիմով հերթապահությունը։ 2021 թ-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հայտնաբերված, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հսկիչ կետով ՀՀ մուտք գործելու համար պարտադիր՝ պատվաստման սերտիֆիկատի, կորոնավիրուսային թեստի կեղծ բացասական պատասխաններ պատրաստելու և իրացնելու կասկած հարուցող դեպքերից 9-ով, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնի կողմից հարուցվել են քրեական գործեր։ Դրանցից 5 դեպքով գործերն արդեն ուղարկվել են դատարան։ Մասնավորապես՝ Վ․ Մ․-ն, Ա․ Մ․-ն, Ա․ Մ․-ն և Գ․ Գ․-ն ՀՀ մուտք գործելու համար պարտադիր՝ կորոնավիրուսային թեստի կեղծ բացասական պատասխաններ են պատրաստել և իրացրել։ Քրեական գործը հարուցվել է 2021 թ-ի օգոստոսի 27-ին։ 2021 թ-ի օգոստոսի 23-ին Ա․ [...]
Մանրամասն ➜