
Շարունակվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) նախաձեռնած վերապատրաստման դասընթացը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների համար։ Միջազգային փորձագետների հետ համատեղ այսօր քննարկվել են աշխատանքի պայմանների, աշխատավարձի վճարման, հանգստի ժամանակի, աշխատաժամանակի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև ներկայացվել է միջազգային փորձն ու կարգավորումները։ Աշխատանքի տեսչության դերը երեխայի աշխատանքի վերահսկողության թեմայով քննարկման շրջանակներում անդրադարձել են աշխատանքի վատթարագույն ձևերին, երեխայի աշխատանքի տեսչական ստուգումներին ու ընթացակարգերին։ Քննարկվել է նաև ԱՄԿ-ի կողմից մշակված Տեսչական այցերին վերաբերող ուղեցույցը, որը կհաստատվի շուտով։
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է իրազեկման սեմինար-խորհրդատվություն՝ մանկապարտեզների տնօրենների և բուժքույրերի համար: Սեմինարը վարել են Տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և վարչության մասնագետները։ Կազմակերպությունների ներկայացուցիչներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թ․-ի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2-III-1 սանիտարական նորմերի, ՀՀ ԱՆ 2013 թ.-ի օգոստոսի 12-ի N 42-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների», ինչպես նաև ՀՀ ԱՆ 17-Ն հրամանով սահմանված Քովիդ-անվտանգության նորմերի վերաբերյալ։ Տեղի է ունեցել նաև հարց ու պատասխան, քննարկում։
Մանրամասն ➜
ՀՀ կառավարության մարտի 10-ի նիստում 299-Ն որոշմամբ լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Համաձայն լրացման՝ հաստատվել է աշխատանքային իրավունքի վերահսկողության բնագավառում (բացառությամբ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի) ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթը՝ համաձայն N 5 հավելվածի: «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ Տեսչական մարմնի ստուգումներն անցկացվում են ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը: Մանրամասները՝ հղումով https://bit.ly/3sYb59q
Մանրամասն ➜