azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ

21.07.2025

Հաշվի առնելով Հայաստանի որոշ տարածքներում, մասնավորապես, Երևանում և Արարատյան դաշտում ջերմաստիճանի բարձրացման հանգամանքը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը գործատուներին հորդորում է պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները։ Տեսչական մարմինը հիշեցնում է՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում գործատուները պարտավոր են պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածի պահանջները, որոնք սահմանում են աշխատողների առողջությանն ու անվտանգությանը սպառնացող պայմաններում աշխատանքների կատարման սահմանափակումները։ 📌Եթե աշխատավայրում ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ստեղծվում են աշխատողի առողջության համար վնասակար պայմաններ, գործատուն պարտավոր է ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ, անհրաժեշտության դեպքում՝ փոխել աշխատաժամանակի ռեժիմը, տրամադրել հատուկ ընդմիջումներ կամ ապահովել աշխատավայրի ժամանակավոր տեղափոխում, ապահովել խմելու ջրով, հովացման միջոցներով և անհրաժեշտ տեխնիկական [...]

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի և «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» ՀԿ միջև ստորագրվել է հուշագիր

18.07.2025

 Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա»  հասարակական կազմակերպության գլխավոր նախագահ Հերմինե Թովմասյանը 2025 թվականի հուլիսի  17-ին ստորագրել են համագործակցության հուշագիր։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն առանջնորդվելով օրենսդրությամբ ամրագրված կարևորագույն սկզբունքներով, և հատկապես ամբողջականության սկզբունքով, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ գործունեությունը, վերահսկողությունը և հետադարձ կապի ապահովումը՝ սույն հուշագրի ստորագրմամբ ստեղծում է փոխգործակցության այնպիսի հարթակ, որը լավագույն կերպով կապահովվի պետություն- հասարակություն հետադարձ կապը։ Հուշագրի ստորագրմամբ Կողմերը համագործակցելու են հետևյալ ուղղություններով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» հասարակական կազմակերպության կողմից իր անդամ հանդիսացող հաշվապահական հաշվառման գրասենյակների աշխատակիցներին և հաճախորդներին իրազեկում ոլորտում օրենսդրական [...]

Մանրամասն ➜


Սեմինար՝ «Աշխատանքային իրավունքի, ինչպես նաև աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման խնդիրները աշխատավայրում» թեմայով

17.07.2025

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2025 թվականի հուլիսի 15-ին, աշխատանքի անվտանգության ինժեներների նախաձեռնող խմբի հետ համատեղ իրականացրել է իրազեկման սեմինար՝ «Աշխատանքային իրավունքի, ինչպես նաև աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման խնդիրները աշխատավայրում» թեմայով։ Սեմինարն անցկացրել են Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը, նույն վարչության՝ աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը,  աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Ստեփան Շահումյանը, ինչպես նաև աշխատանքի անվտանգության ինժեներների նախաձեռնող խմբի անդամներ Լիանա Խաչատրյանը և Եղիշե Սարգսյանը։ Վարչության պետ Արա Մկրտչյանը սահիկաշարով ներկայացրել է ստուգումների կազմակերպման և իրականացման գործընթացը, նախատեսվող փոփոխությունները, ինչպես նաև աշխատողների անվտանգության և [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ