
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետի (ՍԲՀԿ) անձանակազմին է ներկայացրել ՍԲՀԿ նորանշանակ պետ՝ Դավիթ Ղազարյանին։ Շնորհավորելով Դավիթ Ղազարյանին նշանակման կապակցությամբ Հակոբ Ավագյանը կարևորել է ՍԲՀԿ կանխարգելիչ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։
Մանրամասն ➜
Տեսչական մարմինը գործունեության տարեկան պլանով նախատեսված ստուգումներից զատ, քաղաքացիների դիմումների հիման վրա իրականացնում է նաև վերահսկողական գործառույթներ։ Տեսչական մարմին դիմած կնոջ նմանատիպ դիմումի հիման վրա իրականացված միջոցառման արդյունքում պարզվել է, որ «X» ընկերության մաքրուհին ամիսներ շարունակ կատարել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աշխատաժամանակից ավելի տևողությամբ աշխատանք (արտաժամյա աշխատանք), սակայն գործատուն նրան չի վճարել հավելյալ աշխատանքի՝ յուրաքանչյուր ժամի համար ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով վճարը։ Արտաժամյա աշխատանքի համար սահմանված հավելումը չի վճարվել նաև աշխատանքային պայմանագիրը լուծելիս։ Տեսչական մարմնի ձեռնարկած գործողությունների արդյունքում. Մաքրուհուն վճարվել է նրա կատարած հավելյալ աշխատանքի համար չվճարված գումարը, Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական տույժի։ Եթե խախտվել են Ձեր աշխատանքային իրավունքները, [...]
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների իրականացրած մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկը՝ ֆեյսբուքյան իր էջով իրականացնում է ծխախոտային արտադրատեսակների գովազդ՝ խախտելով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքը։ Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հարուցված վարչական վարույթի շրջանակում ուսումնասիրվել է մայրաքաղաքում գործունեություն իրականացնող նշված ընկերության պաշտոնական կայքէջը և ֆեյսբուքյան էջը։ Պարզվել է, որ նշված ընկերությունը խախտել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները․ այն է՝ արգելվում են ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների [...]
Մանրամասն ➜