azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրազեկման այցեր՝ Սիսիանի և Արտաշատի դեղատներ

04.06.2026

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային և Արևմտյան տարածքային կենտրոնների դեղերի շրջանառության վերահսկողության բաժինների աշխատակիցների կողմից իրազեկման այցեր են իրականացվել Սիսիան և Արտաշատ քաղաքներում գործող դեղատներում։ Այցերի ընթացքում դեղատների աշխատակիցներին և դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողներին ներկայացվել են էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի վերաբերյալ գործող կարգավորումներն ու դրանց կիրառման ընթացակարգերը։ Հանդիպումների շրջանակում քննարկվել են ոլորտին առնչվող մասնագիտական հարցեր, և տրվել են մասնակիցներին հետաքրքրող հարցերի պատասխաններ։

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ Վանաձորի պետական համալսարանում

03.06.2026

2026 թվականի մայիսի 29-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Հմայակ Այվազյանի և բաժնի աշխատակիցների կողմից «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում անցկացվել է իրազեկման սեմինար։ Սեմինարին մասնակցել են համալսարանի  երեք տասնյակից ավել ուսանողներ և աշխատակիցներ։ Ներկայացվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները և կարգը, ինչպես նաև աշխատանքային օրենսդրությունում կատարված վերջին փոփոխությունները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել աշխատանքային, աշակերտի և փորձնակի պայմանագրերին, ինչպես նաև ուսումնական արձակուրդի տրամադրման և վարձատրության պայմաններին։ Սեմինարի ավարտին անցկացվել է հարցուպատասխան, որի ընթացքում Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցներին [...]

Մանրամասն ➜


Երեխաների իրավունքների պաշտպանության օրը՝ Խարբերդի մասնագիտացված մանկատանը

02.06.2026

Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և «Գործք» ՍՊԸ-ի միջև համագործակցության շրջանակներում, համատեղ այց իրականացվեց «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»՝ երեխաներին շնորհավորելու և նրանց օրը տոնական ու հիշարժան դարձնելու նպատակով։ Այցը նախաձեռնվել էր Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի և «Գործք» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Սարգսյանի կողմից, այցին մասնակցում էին նաև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը, Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը, Տեսչական մարմնի և «Գործք» ՍՊԸ-ի աշխատակիցներ։ Հյուրերին ջերմորեն դիմավորեցին մանկատան տնօրեն Համազասպ Նահատակյանը, հաստատության աշխատակիցները և երեխաները։ Տոնական մթնոլորտն ապահովեցին երեխաների համար հրավիրված մուլտհերոսները, ովքեր խաղերի և զվարճալի ծրագրերի միջոցով ուրախ ու հիշարժան պահեր պարգևեցին երեխաներին։ Այցի ընթացքում նվերներ հանձնվեցին ինչպես երեխաներին, այնպես [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ