ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը և վարչության աշխատակիցներ։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատողների իրավունքներին, պարտականություններին և առողջապահությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև oտարերկրյւա աշխատողների աշխատանքային իրավունքներին և պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր։ Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության պատվիրակության անդամները հետաքրքրվել են Տեսչական մարմնի գործառույթներից, իրականացման մեխանիզմերից և արդյունքներից։ Աշխատանքային քննարկման ընթացքում համագործակցության ամրապնդման [...]
Մանրամասն ➜ՀՀ կառավարության մայիսի 26-ի նիստում N 748-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Ըստ այդմ՝ բժշկական օգնություն Հիվանդանոցային գործունեություն (18-ից բարձր տարիքի անձանց) Բժշկական սպասարկման բնագավառի վերահսկողություն Q 86.10, 86.22 (ՏԳՏԴ) ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի N 3 հավելվածի N 3.6 ստուգաթերթը շարադրվել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ Տեսչական մարմնի ստուգումներն անցկացվում են ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը: Մանրամասները՝ հղումով https://bit.ly/3LIDzdy
Մանրամասն ➜Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերհսկողության բաժնի գլխավոր տեսուչներ՝ Ստեփան Շահումյանը, Կարեն Ղազարյանը և ավագ տեսուչ Արփինե Չափարյանը սեմինար քննարկում են իրականացրել Եվրոպական քոլեջի մանկավարժական կազմի և սովորողների համար։ Սեմինարն անցկացվել է աշխատող երեխաների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման արգելման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դրույթների հանրային իրազեկման նպատակով։ Միջոցառումը կայացել է ՀՀ կառավարության 2021թ-ի սեպտեմբերի 30-ի թիվ 1622-Լ որոշմամբ հաստատված՝ Երեխայի իրավունքների պաշտպանության 2022 թվականի տարեկան ծրագրով, ինչպես նաև ՀՀ կառավարության 04.06.2020թ.-ի թիվ 909-Լ որոշման ՀՀ-ում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց շահագործման [...]
Մանրամասն ➜