azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է

Հայաստանում և աշխարհի 100-ից ավելի երկրներում այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրը:

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) սկսած 2003 թվականից ապրիլի 28-ը հայտարարել է Աշխատանքի անվտանգության համաշխարհային օր։ Պաշտոնապես սահմանելով օրը՝ ԱՄԿ-ն նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը հրավիրել աշխատավայրերում անվտանգության ապահովմանն ու դրա բացակայության հետևանքով մահացությունների թվին։

2023 թվականին օրվա կարգախոսն է՝ «Անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրը՝ հիմնարար սկզբունքը և իրավունք»:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին՝ կոչ է անում հետևե՛լ աշխատանքի անվտանգության կանոններին, խուսափե՛լ  չարդարացված ռիսկերից և մաղթում է արժանապատիվ ու գնահատված աշխատանք։



Վերադառնալ