azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Ստուգաթերթեր

ՀՀ կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերով կվերահսկվեն ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողության 5 բնագավառները՝

1) Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառ,

2) Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառ,

3) Բժշկական օգնության և սպասարկման բնագավառ,

4) Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառ,

5) Աշխատանքային իրավունքի բնագավառ:

 

1. Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ոլորտ

  1. Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայությունների, հանգստյան տների գործունեության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն,
  2. Նախադպրոցական կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն,
  3. Ստոմատոլոգիական պրակտիկայի սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն,
  4. Հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն,
  5. Բաղնիքների գործունեության,սպորտային օբյեկտների գործունեության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն,
  6. Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների հաստատություններում սանիտարահիգիենիկև հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն,
  7. Ավտոմեքենաների համար բենզինի և դիզելային վառելիքի, հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտրի բենզալցման, գազալցման կայաններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
  8. Վնասակար թափոնների մշակման և ոչնչացման, թափոնների վնասազերծման և այլ մշակման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
  9. Ախտաբանաանատոմիական մասնագիտացված բժշկական օգնության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
  10. Հասարակական զուգարանների շահագործման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
  11. Ջրի հավաքման, մշակման և բաշխման նկատմամբ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
  12. Վնասակար բժշկական թափոնների մշակման և ոչնչացման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
  13. Շենքերի ընդհանուր մաքրման, ոչ վնասակար թափոնների հավաքման, թափոնների մշակման և ոչնչացման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
  14. Հեռահաղորդակցության հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
  15. Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության պահանջների սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
  16. Պարարտանյութերի, թունաքիմիկատների մանրածախ առևտրի մասնագիտացված խանութներում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
  17. Մանրէազերծման գործունեության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
  18. Տուբերկուլոզի համաճարակաբանական վերահսկողություն,
  19. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունքում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողություն,
  20. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողություն,
  21. Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող սանիտարական կանոնների վերահսկողություն,
  22. Վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի համակցված համաճարակաբանական հսկողության նկատմամբ վերահսկողություն,
  23. Հելմինթոզների համաճարակաբանական վերահսկողություն,
  24. Մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության վերահսկողություն։

 

2. Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության ոլորտ

  1. Դեղատնային գործունեության, դեղերի մանրածախ առևտրի վերահսկողություն,
  2. Դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի արտադրություն, դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության վերահսկողություն,
  3. Դեղերի մեծածախ իրացման վերահսկողություն։

 

3. Բժշկական օգնության և սպասարկման ոլորտ

  1. Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
  2. Հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
  3. Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորություն և փոխներարկումային բժշկական օգնության և  սպասարկման վերահսկողություն,
  4. Հիվանդանոցային գործունեություն (մինչև 18 տարեկան երեխաների),
  5. Հիվանդանոցային գործունեություն (18-ից բարձր տարիքի անձանց),
  6. Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում,
  7. Ստոմատոլոգիական պրակտիկա,
  8. 0-ից 18 տարեկան անձանց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
  9. 18 տարեկանից բարձր անձանց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
  10. Դպրոց-նախադպրոցական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների, տրանսպորտային հավաքակայանների վարորդների բուժզննման կետերում բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
  11. Գյուղական բժշկական ամբուլատորիայում, գյուղական առողջության կենտրոնում, ընտանեկան բժշկի գրասենյակում, բուժակ-մանկաբարձական կետում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
  12. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման վերահսկողություն,
  13. Արտահիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
  14. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
  15. Գովազդի թույլտվության նորմերի նվազագույն պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն,
  16. Կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման բնագավառի վերահսկողություն։

 

4. Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ

  1. Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ընթացքում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողություն,
  2. Մշակող արդյունաբերության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ վերահսկողություն,
  3. Շինարարության, Կոպճահանքերի և ավազահանքերի շահագործման, կավի և ճենակավի արդյունահանման ոլորտներում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ վերահսկողություն։

 

5. Աշխատանքային իրավունքի ոլորտ

  1. Աշխատանքային իրավունքի վերահսկողություն։

ՀՀ կառավարության 2020 թ. ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիման վրա հիմնված ստուգումների  ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշում


Download PDFpdf


Վերադառնալ