azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Երեխայի խնամքի արձակուրդ

19.03.2024

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածի՝ երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ: Եթե խախտվել է Ձեր աշխատանքային իրավունքը, զանգե՛ք 81-07 կարճ համարին և հայտնեք այդ մասին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ www.facebook.com

Մանրամասն ➜


Հերթական սեմինար ԱԱՏՄ Արևմտյան տարածքային կենտրոնում

19.03.2024

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի տեսուչները մարտի 18-ին Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքում իրականացրել են հերթական իրազեկման սեմինար-դասընթացը։ Սեմինարին ներկա են եղել շուրջ 11 նախադպրոցական ուսումնական հաստատությունների 20-ից ավել ներկայացուցիչներ՝ տնօրեններ և բուժքույրեր։ Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ողջունելով մասնակիցներին ներկայացրել է Տեսչական մարմնի առաջնահերթությունները, սկզբունքները և աշխատանքային որոշ առանձնահատկություններ։ Հանդիպման ընթացքում սեմինավարները մասնակիցներին ծանոթացրել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների սանիտարական վիճակին և պահպանմանը, օդի ջերմային ռեժիմին,  երեխաների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանը, աշխատակիցների անձնական հիգիենային, հաստատությունում երեխայի ընդունելությանը ներկայացվող պահանջների, ինչպես նաև նախադպրոցական կազմակերպություններում  կարմրուկի, ջրծաղիկի, [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ տեսուչների կարողությունների հզորացման հերթական դասընթաց

18.03.2024

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) համագործակցությամբ մարտի 15-ին՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի շրջանակներում իրականացվել է ԱԱՏՄ տեսուչների կարողությունների հզորացման հերթական դասընթացը։ Միջոցառմանը մասնակցել են ԱԱՏՄ կենտրոնական ապարատի և Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողություն իրականացնող տեսուչները, իրավական աջակցության ստորաբաժանման մասնագետները։ Բացման խոսքով հանդես են եկել Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ԱՄԿ ծրագրի համակարգող Նվեր Սարգսյանը։ Սլավիկ Սարգսյանը ողջունել է ներկաներին Տեսչական մարմնի նոր վարչական շենքում հյուրընկալվելու առթիվ, շնորհակալություն հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։ Հերթական վերապատրաստման դասընթացն անցկացրել են ԱՄԿ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ