azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Աշխատանքային քննարկում՝ դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի վերաբերյալ

19.04.2024

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ ապրիլի 18-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի վերաբերյալ։ Մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Աննա Մկրտումյանը, Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների և համապատասխան վարչությունների պետերը, դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի մասնագետները և Տեսչական մարմնի իրավաբանները։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ստուգումների, վերստուգումների, վարչական վարույթների վերաբերյալ աշխատանքային հարցեր։ Աննա Մկրտումյանը ներկայացրել է դեղերի շրջանառության ոլորտի վերահսկողության արդյունքում արձանագրված խնդիրները, նշվել են դրանց    կարգավորման հնարավոր ուղիները։ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են նոր հանձնարարականներ և դրանց կատարման համար սահմանվել են ժամկետներ։     

Մանրամասն ➜


Աշխատանքի ընդունման հայտարարություններում արգելվում է․․․

18.04.2024

Աշխատանքի ընդունման հայտարարություններում (մրցույթներում) և աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում արգելվում է, գործնական հատկանիշներից և մասնագիտական պատրաստվածությունից ու որակավորումից բացի, խտրականության հիմք հանդիսացող որևէ այլ պայման սահմանելը, բացառությամբ սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի կամ եթե դա բխում է աշխատանքին ներհատուկ պահանջներից: Եթե խախտվել է Ձեր աշխատանքային իրավունքը, զանգե՛ք 81-07 կարճ համարին և հայտնեք այդ մասին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ ————————————————— Աշխատանքային իրավունքների մասին այս արշավը համատեղ իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և ՄԱԿ-ի կանանց հարցերով հայաստանյան գրասենյակը՝ «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» (WEESC) ծրագրի շրջանակներում։

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ Վեդի խոշորացված համայնքում

17.04.2024

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցների հերթական սեմինարը կայացել է Արարատի մարզի, Վեդի խոշորացված համայնքում։ Իրազեկման սեմինարն անցկացվել է համայնքի նախադպրոցական 12 կազմակերպության տնօրենների և բուժքույրերի, ինչպես նաև համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների տնօրենների  համար։ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հրաչյա Ստեփանյանը ողջունել է մասնակիցներին՝ կարևորելով իրազեկման միջոցառումների անցկացումը։ Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի գործառույթներն ու լիազորությունների շրջանակը։ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները, ինչպես նաև օրենսդրությունում կատարված փոփոխությունները մասնակիցներին ներկայացրել են Տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչները։ [...]

Մանրամասն ➜


  •  


Վերադառնալ