azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Երկօրյա իրազեկման սեմինար՝ մասնավոր նախադպրոցական հաստատությունների տնօրենների և ներկայացուցիչների համար

05.04.2024

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է հերթական իրազեկման սեմինարը։ Երկօրյա սեմինարն անցկացվել է մասնավոր նախադպրոցական հաստատությունների շուրջ 3 տասնյակ տնօրենների և ներկայացուցիչների համար։ Սեմինար-խորհրդատվությունն անցկացնելու առաջարկով Տեսչական մարմնին դիմել էր Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիան։ Միջոցառման մասնակիցներին ողջունել է Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը՝ կարևորելով իրազեկման միջոցառումների անցկացումն ու հետադարձ կապի պահպանումը։ Սեմինարները վարել են տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և վարչության բժիշկ՝ համաճարակաբան Արմենուհի Ներսիսյանը։ Հանդիպման առաջին օրը քննարկվել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար սահմանված [...]

Մանրամասն ➜


Նորածնի հոր ցանկությամբ տրամադրվող վճարովի արձակուրդ

05.04.2024

Երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով: Եթե խախտվել է Ձեր աշխատանքային իրավունքը, զանգե՛ք 81-07 կարճ համարին և հայտնեք այդ մասին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ www.facebook.com

Մանրամասն ➜


Աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել…

26.03.2024

Աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել` 1) արհեստակցական միությանը անդամակցելը կամ ոչ աշխատանքային ժամերին, իսկ գործատուի համաձայնությամբ նաև աշխատանքային ժամերին արհեստակցական միության գործունեությանը մասնակցելը, 2) երբևէ աշխատողների ներկայացուցիչ հանդիսանալը, 3) օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի կամ կոլեկտիվ պայմանագրի խախտման համար գործատուին պահանջներ ներկայացնելը, 4) սեռը, ռասան, մաշկի գույնը, ազգությունը, լեզուն, ծագումը, քաղաքացիությունը, սոցիալական դրությունը, կրոնը, ամուսնական վիճակը և ընտանեկան դրությունը, համոզմունքները կամ տեսակետները, կուսակցություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելը, ինչպես նաև աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքները, բացառությամբ սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի, 5) տարիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Եթե խախտվել է Ձեր [...]

Մանրամասն ➜


  •  


Վերադառնալ