azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Աշխատանքային քննարկում՝ Տեսչական մարմնում

14.03.2024

Մարտի 14-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները, Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների պետերը և կենտրոնական ապարատի մասնագիտական վարչությունների պետերը։ Սլավիկ Սարգսյանը աշխատակիցներին ներկայացրել է մարտի 11-ին Տեսչական մարմինների ղեկավարների՝ 2023 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցի արդյունքում ՀՀ վարչապետի կողմից արձանագրված սկզբունքներն ու առաջնահերթությունները, որոնք պետք է լինեն Տեսչական մարմինների գործունեության հիմքում։ Տեսչական մարմնի աշխատակիցները ղեկավարին զեկուցել են կատարված աշխատանքները, կատարման ընթացքում ի հայտ եկած խնդիրները՝ կապված ստուգումների, վարչական վարույթների և դատական լսումների հետ։ Սլավիկ Սարգսյանը առաջնահերթությունների շարքում ընդգծել է կանխարգելիչ գործունեությունը, որպես տեսչական մարմնի [...]

Մանրամասն ➜


Խնդրում ենք խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից՝ մինչև փորձաքննության ավարտը

07.03.2024

2024 թվականի մարտի 05-ին ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված 05.03.2024թ-ի թիվ 01/1148-24 գրության և կից ներկայացված թիվ 01CA24 փորձաքննության եզրակացության համաձայն «Ցեֆտրիաքսոն-Աստերիա Ինջ. 1գ դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի Հանկուկ Կորուս Ֆարմ Քո., ՍՊԸ, 78 Դաեպունգսանդան-ռո, Դաեսո-մյեոն, Էումսեոնգ-գուն, Չունգչեոնգբուկ-դո Աստերիա ՍՊԸ-ի համար դեղի A00101 սերիան չի ենթարկվել փորձաքննության օրենքով սահմանված կարգով և ՀՀ-ում օրինական ներմուծված լինելու վերաբերյալ բացակայում են համապատասխան տվյալներ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տվյալների բազայում։ Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ առկա է կասկած դեղի նշված սերիայի կեղծված լինելու վերաբերյալ, հանգամանքները պարզվում են։ Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա [...]

Մանրամասն ➜


3501  վարչական վարույթ՝ 2023 թ. ԱԱՏՄ

19.02.2024

  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականին հարուցվել է 3501 վարչական վարույթ, որից 612-ը դիմումի հիման վրա, 2889-ը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ։ 2023 թվականին հարուցված վարչական վարույթների թիվը 2022 թվականի համեմատությամբ աճել է 69%, իսկ 2021 թվականի համեմատությամբ՝ 139%։ Վարչական վարույթներն՝ ըստ ոլորտների. ✔ Աշխատանքային օրենսդրության՝ այդ թվում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ – 1474 վարչական վարույթ, ✔ Դեղերի շրջանառության ոլորտ – 140 վարչական վարույթ, ✔ Բժշկական օգնության և սպասարկման ոլորտ – 1387 վարչական վարույթ, ✔ Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ոլորտ – 500 վարչական վարույթ։ Հարուցված 479 վարչական վարույթով խախտումները վերացնելու համար տրվել է առաջադրանք տալու վերաբերյալ կարգադրագիր, 3001 վարույթ կարճվել է, այդ թվում 194՝ դիմումից հրաժարվելու հիմքով, մնացած վարչական վարույթների ընթացքը շարունակվել [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ