azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրազեկման սեմինար` Արագածոտնի մարզում

20.11.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները շարունակում են իրազեկման սեմինարները։ Հերթական սեմինարը կայացել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի համայնքապետարանում։ Հանդիպմանը մասնակցել են շուրջ 36 նախադպրոցական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Սեմինարը վարել են Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը, հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Հասմիկ Հարությունյանը, նույն բաժնի ավագ տեսուչ Քնարիկ Առաքելյանը և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Մհեր Աղեկյանը։ Միջոցառման ընթացքում, նկատի ունենալով սեզոնային սուր շնչառական հիվանդությունների ակտիվության շրջանը, հիգիենիկ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետները մասնակիցներին ներկայացրել են օրենսդրությամբ պահանջվող հիգիենիկ նորմերի և ոլորտը կարգավորող իրավական ակտերի [...]

Մանրամասն ➜


450.000.000 դրամից ավելի տուգանք դեղերի շրջանառության ոլորտի վերահսկողության արդյունքում

17.11.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող պետական մարմին, 2023 թվականի ընթացիկ ժամանակահատվածում իրականացրած վերահսկողական գործառույթների արդյունքում արձանագրել է բազմաթիվ խախտումներ, իսկ խախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտների՝ խախտման համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ կայացվել են տույժ նշանակելու մասին որոշումներ, ընդհանուր՝ 463․290․000 դրամ տուգանք։ Վերահսկողական միջոցառումների ընթացքում հայտնաբերված և արձանագրված խախտումների զգալի մասը վերաբերվել է չգրանցված դեղեր ներմուծելուն, դեղերն օրենքի խախտմամբ ներմուծելուն և չգրանցված կամ օրենքի խախտմամբ ներմուծված դեղեր իրացնելուն։ Վերահսկողության արդյունքում արձանագրված դեպքերի և պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակված տույժերի ընդհանուր վերլուծությունից պարզ է դարձել, որ հիմնական խախտումներն արձանագրվել են միմյանց հետ փոխկապակցված, դեղերի շրջանառության [...]

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ Արտաշատի նախադպրոցական կազմակերպությունների ներկայացուցիչների համար

13.11.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցներն իրազեկման սեմինար են անցկացրել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի 37 բնակավայրերի նախադպրոցական կազմակերպությունների 50-ից ավելի ներկայացուցիչների՝ տնօրենների և բուժքույրերի մասնակցությամբ։ Սեմինարն անցկացրել են Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը, ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության տեսուչներն, ինչպես նաև Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետները։ Տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչները ներկայացրել են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, ուժի մեջ մտած փոփոխությունները, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները։ Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետները՝ նկատի ունենալով սեզոնային սուր [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ